Մոսկվայում՝ Wildberries-ի գրասենյակի մոտ տեղի ունեցած հրաձգության հետևանքով զոհ կա

Wildberries ընկերության մոսկովյան գրասենյակի մոտ կրակոցներ են հնչել։ 3 մարդ վիրավորվել է:

Այս մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները:

Ընկերությունը հայտնել է, որ Wildberries-ի ղեկավար Տատյանա Բակալչուկի ամուսինը՝ համահիմնադիր Վլադիսլավ Բակալչուկը, փորձել է անօրինական կերպով ներխուժել բիզնես կենտրոնի շուկայի գրասենյակ։

«Իրավապահ մարմինները ձեռնարկել են անհրաժեշտ միջոցներ, իրավիճակը կայուն է»,- հայտնել են ընկերությունից։

ՏԱՍՍ-ը հայտնել է, որ հրաձգության հետևանքով զոհվել է մեկ մարդ, ևս երկուսը, այդ թվում՝ մեկ ոստիկան, վիրավորվել է։ Մահացածը ընկերության գրասենյակի անվտանգության աշխատակիցն է:

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031