Այս դատարանը կողմնակալ է. Հրայր Թովմասյանն ավարտեց պաշտպանական ճառը

Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթացող ՍԴ դատավոր Հրայր Թովմասյանի գործով դատական նիստին Թովմասյանն ավարտեց իր պաշտպանական ճառը։

Նա իր ելույթի վերջում հայտարարեց, որ դատարանը՝ նախագահությամբ դատավոր Տաթևիկ Գրիգորյանի, կողմնակալ է։

Թովմասյանը հայտարարեց, որ դատարանն իր գործողություններով միջամտել ու թույլ չի տվել, որ ամբողջությամբ իրականացնի իր պաշտպանական ճառը:

Դատավոր Տաթևիկ Գրիգորյանը Թովմասյանին ասաց՝ կա՞ դեպք, երբ ամբաստանյալը 27 ժամ պաշտպանական ճառ է ունեցել․ «Համաշխարհային պատմության մեջ չի եղել նման բան»։

Հրայր Թովմասյանն էլ պատասխանեց, որ համաշխարհային պատմության մեջ չի եղել նաև, որ ՍԴ նախագահ, իրավաբանական գիտությունների դոկտորի դատեն:

«Ես ավարտեցի իմ ճառը։ Արձանագրում եմ, որ Դուք թույլ չեք տվել լիարժեք իրականացնելու իմ ճառը։ Ես ասելիք չունեմ։ Գտնում եմ, որ այս դատարանը կողմնակալ դատարան է: Աշխարհում չկա մի դեպք, երբ վաղեմությունն անցած գործով 7 ժամ մարդուն ստիպեն ճառ ասել, նույնիսկ ընդմիջում չտան: Ինձ հայտնի չէ Ձեր վարքագծի դրդապատճառները, հայտնի կդառնա այս դատական ակտից հետո»,- ասաց նա:

Նա անդրադառնալով վկայի՝ դատարան չներկայանալուն՝ Հրայր Թովմասյանն ասաց․

«Դատարանը պետք է կիրառի նկատելի ջանքեր վկայի ներկայությունը ապահովելու ուղղությամբ, ինչը մեր պայմաններում չի արվել։ Ձևական կամ նվազագույն ջանքերը կարող են անբավարար համարվել։ Եթե անձին դատապարտման համար հիմք է ծառայել բացառապես այն վկաների ցուցմունքները, որոնց մեղադրյալը հնարավորություն չի ունեցել հարցաքննել և՛ նախաքննության, և՛ դատաքննության փուլում, ապա նրա պաշտպանության իրավունքները անհիմն սահմանափակվում են։ Վկայի չստուգված ցուցմունքը չի կարող լինել վճռորոշ ապացույցը քրեական գործի ապացույցների զանգվածում»։

Նշենք, որ այժմ իր ճառը ներկայացնում է մեղադրող կողմը:

Հիշեցնենք, որ արդեն վեցերորդ օրն է, ինչ Թովմասյանը հանդես էր գալիս պաշտպանական ճառով։ Թովմասյանի և իր փաստաբանների պնդմամբ, նրան մեղսագրվող արարքը հիմքում ընկած է բացառապես քաղաքական հետապնդումը։

Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար, որն առաջացրել է ծանր հետևանքներ։ Մեղադրող կողմը պահանջում է 7 տարի ազատազրկում: Թովմասյանը չի ընդունում մեղադրանքը և որակում է այն քաղաքական:

Լրահոս

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հավանություն չի տալիս Իրանի լիակատար ոչնչացման գործողություններին, բայց նաև չի աջակցում տարածաշրջանի երկրների նկատմամբ Իրանի պատասխան դիրքորոշմանը։ Այս մասին նա ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի հետ հեռախոսազրույցի ժամանակ։ Էրդողանը նաև հայտարարել է, որ «եթե Իսրայելի կողմից Գազայում և այլուր օրենքի նկատմամբ անտեսումը չդադարեցվի, տարածաշրջանը կշարունակի խաղաղության կարիք ունենալ»։

UFC-ի կիսամիջին քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևը մանրամասնել է, թե ինչու է խափանվել թեթև քաշային կարգի գործող տիտղոսակիր, Իլիա Թոփուրիայի հետ նախատեսված իր մենամարտը։ Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Թոփուրիան կգլխավորի Սպիտակ տանը կայանալիք UFC-ի մրցաշարը, որտեղ ուժերը կչափի Ջասթին Գեյջիի հետ։ «Ես հոգնել եմ Թոփուրիայի և նրա թիմի հորինված պատմություններից։ Ինձ զանգահարեցին և մենամարտ առաջարկեցին Սպիտակ տանը։ Ես համաձայնեցի։ Հաջորդ օրն ինձ տեղեկացրին, որ նա անիրատեսական հոնորար է պահանջել։ UFC-ն մերժեց պայմանները, և նա հրաժարվեց մենամարտից։ Այսքանը, ուրիշ ոչինչ։ Նույնիսկ նրա մենեջերն է դա հաստատել։ Իլիա՛, հերիք է շատախոսես։ Ամեն հարցազրույցում դու մի նոր պատմություն ես պատմում։ Դու ես հրաժարվել մենամարտից, և դու դա շատ լավ գիտես»,- սոցցանցերի իր էջերում գրել է Մախաչևը։ Հիշեցնենք, որ Իսլամ Մախաչևն MMA-ում անցկացրել է 29 մենամարտ և տարել 28 հաղթանակ։ Իլիա Թոփուրիայի ակտիվում գրանցված է 17 հաղթանակ՝ անցկացրած նույնքան մենամարտերում։

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930