Ադրբեջանում COP29-ին մասնակցելու հարցով Երևանը դեռ որոշում չունի. Փաշինյան

Բաքվում ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովին (COP29 ) մասնակցելու հարցով Երևանը դեռ որոշում չունի, այսօր Համաշխարհային հայկական երկրորդ գագթնաժողովի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

ՄԱԿ-ի Կլիմայի փոփոխության համաժողովն Ադրբեջանում անցկացնելու որոշումը կայացվել է անցած դեկտեմբերին՝ Լեռնային Ղարաբաղի վրա ադրբեջանական լայնածավալ հարձակումից և Արցախի հայաթափումից ընդամենը երեք ամիս անց․ որոշումն ընդունվել է այդ թվում պաշտոնական Երևանի աջակցության շնորհիվ, ինչի դիմաց Բաքուն համաձայնել է ազատ արձակել 32 հայ ռազմագերիների։

Ադրբեջանը նաև Հայաստանին է հրավիրել՝ մասնակցելու այդ գագաթնաժողովին։

Բաքուն նշել էր, որ պաշտոնական հրավեր է ուղարկվել Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանին։ ԱԳՆ-ից միայն փոխանցել են՝ «հարցին անդրադարձ լինելու պարագայում կտեղեկացնեն»։

Ադրբեջանական մեդիա-տիրույթում տեղեկություններ էին շրջանառվում, թե Բաքու է մեկնելու Նիկոլ Փաշինյանը, ինչին ի պատասխան Հայաստանի վարչապետի խոսնակն ասել էր, թե Փաշինյանի աշխատանքային օրակարգում նման այց չի պլանավորվում:

Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարություններով ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը համաժողովը լավ հնարավորություն էր համարել խաղաղության պայմանագիրը ստորագրելու համար։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031