Եթե ՀՀ տարածքով Ադրբեջանից տարանցիկ գազամուղ անցնի, Ադրբեջանից գազ ներկրելու տարբերակը չի կարելի բացառել. Փաշինյան

Ռուսաստանից ու Իրանից ներկրում ենք գազ, որոշ ժամանակ առաջ Ադրբեջանից հայտարարություններ էին հնչում, որ ապագայում խաղաղության հաստատման դեպքում կարող է Հայաստանը գազ ներկրել նաեւ Ադրբեջանից: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 18-ին, Համաշխարհային հայկական գագաթաժողովի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Եթե պատկերացնենք, որ Հայաստանի տարածքով տարանցիկ գազամուղ է անցնում դեպի Նախիջեւան կամ դեպի Թուրքիա, այդ տարբերակները նույնպես չի կարելի բացառել»,-ասաց նա:

Փաշինյանը նկատեց, որ աշխարհում էներգետիկ անկախություն չկա. «Չկա մի երկիր, որ էներգետիկ անկախ է: Խոսք կարող է լինել միայն էներգետիկ դիվերսիֆիկացման մասին»,-ասաց վարչապետը:

Լրահոս

Օրացույց

Սեպտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930