ՀԱՊԿ-ը Հայաստանի ինքնիշխանությանը չի սպառնում. Պեսկովն արձագանքել է Փաշինյանի այսօրվա հայտարարություններին

ՀԱՊԿ-ն իր անդամներից որևէ մեկի ինքնիշխանությանը չի սպառնում, այսօր հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա հայտարարությունները։

«Պետք է կտրականապես չհամաձայնեմ պարոն Փաշինյանի հետ։ ՀԱՊԿ-ը Հայաստանի ինքնիշխանության համար որևէ սպառնալիք ներկայացնել չի կարող։ Հակառակը, այդ կազմակերպությունը կանգնած է անդամ պետությունների ինքնիշխանության պաշտպանության դիրքերում։ Մենք այդ տեսակետը համբերատար կերպով կներկայացնենք հայկական ղեկավարությանը», — հավելել է Պեսկովը։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղարը նաև ընգծել է, որ Հայաստանը շարունակում է Ռուսաստանի մերձավոր գործընկերը մնալ և շփումները Երևանի հետ շարունակվելու են։

«Դրա հետ մեկտեղ Հայասատանն ինքն է ընտրում իր զարգացման ռազմավարական ու մարտավարական ուղիները», — նշել է Պեսկովը։

Համաշխարհային հայկական երկրորդ գագթնաժողովի ժամանակ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀԱՊԿ-ը ստեղծում է սպառնալիքներ Հայաստանի անվտանգության համար։

Գործադիրի ղեկավարը հավելեց՝ նաև դրա համար է Երևանը սառեցրել իր անդամակցությունն այդ կառույցում։

Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերությունները սրվել են հատկապես 2022 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի հարձակումից հետո։ Չնայած Երևանի պահանջներին՝ ՀԱՊԿ-ը մինչև օրս չի դատապարտել դաշինքի անդամ Հայաստանի դեմ այդ հարձակումը և չի արձանագրել, որ Ադրբեջանը Հայաստանից տարածքներ է օկուպացրել։

Երևանն ի պատասխան մերժեց սահմանին ՀԱՊԿ դիտորդներ տեղակայելու առաջարկը, 2024-ին էլ վարչապետ Փաշինյանը հայտարարեց, որ Երևանի անդամակցությունը դաշինքին դե ֆակտո սառեցված է, հնարավոր է՝ սառեցվի նաև դե յուրե, եթե դաշնակիցները չփոխեն իրենց դիրքորոշումը։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031