Սեպտեմբերի 25-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 18։00-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Հրազդանի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ջրառատ բնակավայրում գործող «Ֆայրբերդ» ընկերության Արհեստական բանականության (ԱԲ) գործարանում դի կա։
Shamshyan.com-ի տեղեկություններով՝ «Հրազդան» բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է քաղաքացու մահը։
Ոստիկանության Հրազդանի բաժնի ծառայողները պարզել են, որ նույն օրը՝ ժամը 17։20-ի սահմաններում, Հրազդան համայնքի Ջրառատ բնակավայրի «Ֆայրբերդ» ընկերության Արհեստական բանականության (ԱԲ) գործարանում Երևանի բնակիչ 56-ամյա Վաչագան Ա․-ի կողմից շահագործվող վերամբարձ կռունկի դիտաշտարակից Շիրակի մարզի բնակիչ 62-ամյա Աշոտ Ա․-ն աշխատանքներ կատարելու ընթացքում վայր է ընկել և մահացել։






































