Skip to main content

Ֆրանսիայի իշխանությունները հոկտեմբերի 19-ին Մարսելում արգելել են հավաքներն ու ցույցերը․ Maritima

Մարսելում տեղի ունեցած բողոքի ակցիաների ֆոնին Ֆրանսիայի իշխանությունները հոկտեմբերի 19-ին քաղաքում արգելել են հավաքների և ցույցերի անցկացումը, հայտնում է տարածաշրջանային Maritima պարբերականը։

«Պրեֆեկտի կարգադրության հիման վրա Բուշ-դյու-Ռոն դեպարտամենտի ոստիկանությունը պաշտոնապես արգելում է ցանկացած հավաքի և ցույցի անցկացումը Մարսել քաղաքի ողջ տարածքում այս երկուշաբթի՝ 2026 թվականի հոկտեմբերի 19-ին, ժամը 12:00-ից մինչև 20:00-ն»,— ասվում է հրապարակման մեջ։

Պարբերականը նշում է, որ որոշումն ընդունվել է «հոկտեմբերի 17-ի անկարգություններից հետո ստեղծված ծայրահեղ լարված իրավիճակի» պատճառով։

Շաբաթ օրը ամբողջ Ֆրանսիայում տեղի էին ունեցել կյանքի թանկացման և գնաճի դեմ ուղղված լայնամասշտաբ բողոքի ակցիաներ։ Դրանք ուղեկցվել էին ցուցարարների և ոստիկանության միջև թեժ բախումներով, անկարգություններով, ջարդարարությամբ ու վանդալիզմի դրսևորումներով։ Արմատական տրամադրված երիտասարդները կոտրել ու թալանել էին խանութներ, հրկիզել հասարակական տրանսպորտի կանգառներ և ավտոմեքենաներ։ Իրավախախտներին ցրելու նպատակով ոստիկանությունը կիրառել էր արցունքաբեր գազ, լուսաձայնային նռնակներ և ջրցան մեքենաներ։

Ֆրանսիական իշխանությունների տվյալներով՝ անկարգությունների ընթացքում ավելի քան երկու հազար մարդ է բերման ենթարկվել։

Բողոքի ցույցերի հետևանքով Ֆրանսիայի ներքին գործերի նախարար Լորան Նունյեսը հրաժարականի դիմում էր ներկայացրել։ Երկրի նախագահ Էմանուել Մակրոնն այն չէր ընդունել՝ չնայած ցույցերի ժամանակ ոստիկանության աշխատանքի հասցեին հնչող քննադատություններին։

Լրահոս

Օրացույց

Հոկտեմբերի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031