Ինձ համար առաջնահերթ են բուժօգնության որակը, բուժաշխատողների աշխատավարձը. Անահիտ Ավանեսյանը՝ Արտաշատի ԲԿ-ում

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն աշխատանքային այց է կատարել Արտաշատի բժշկական կենտրոն։ Այս մասին NEWS.am-ին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

Մասնագիտական թիմի ներգրավմամբ նախարարը քննարկում է ունեցել բուժհաստատության ղեկավար կազմի հետ։ Հանդիպմանը ներկա է եղել Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, մարզպետարանի առողջապահության ոլորտի պատասխանատուներ։

Աշխատանքային քննարկման թեման եղել է բուժհաստատության կողմից մատուցվող ծառայությունների ծավալների դիտարկումը, ֆինանսական վիճակի առողջացմանը միտված միջոցառումների ձեռնարկումը։

Նախարարն ընդգծել է այստեղ ծառայությունների կազմակերպման, միջոցների կառավարման, կառավարչական հմտությունների բարելավման անհրաժեշտությունը։

«Ինձ համար առաջնահերթ են բուժօգնության որակը, բուժաշխատողների աշխատավարձը և աշխատանքային պատշաճ պայմանները։

Ծառայությունների դիմաց վճարել և վճարելու ենք, մնացածը կառավարչական ձեր հմտությունների, ռեսուրսների ճիշտ ուղղորդման և այլ միջոցառումներ ձեռնարկելու մեջ է, և մենք պատրաստ ենք աջակցել»,- նշել է Անահիտ Ավանեսյանը։

Նախարարը եղել է նաև Արտաշատի ՀՎԿԱԿ մասնաճյուղում, որտեղ շինարարական աշխատանքներն ավարտական փուլում են։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2024
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031