ՖԻՖԱ-ն նախատեսում է մի շարք փոփոխություններ կատարել աշխարհի 2026 թվականի առաջնության կանոններում

ՖԻՖԱ-ն նախատեսում է մի շարք փոփոխություններ կատարել աշխարհի 2026 թվականի առաջնության կանոնակարգում։ Այս մասին հայտնում է լրագրող Գաստոն Էդուլը։

Փոխարինումներ և գնդակի խաղարկում

Ըստ նոր կանոնների՝ փոխարինվող ֆուտբոլիստը կունենա առավելագույնը 10 վայրկյան խաղադաշտը լքելու համար։ Եթե նա ուշանա, փոխարինումը կհետաձգվի մեկ րոպեով, և թիմը ժամանակավորապես կմնա փոքրամասնությամբ։ Եզրագծից գնդակը նետելու և դարպասից հարվածելու համար կկիրառվի հինգ վայրկյանի կանոն, որը գերազանցելու դեպքում թիմը կկորցնի գնդակի նկատմամբ վերահսկողությունը։

Բժշկական օգնություն, VAR և կարգապահություն

Փոփոխություններ կլինեն նաև բժշկական օգնության տրամադրման հարցում։ Խաղադաշտում օգնություն ստացող ֆուտբոլիստը պետք է լքի դաշտը և սպասի մեկ րոպե նախքան վերադառնալը, բացառությամբ այն դեպքերի, երբ վնասվածքը ստացել է քարտով պատժված խախտման հետևանքով։ Բացի այդ, VAR համակարգը հնարավորություն կունենա վերանայելու հեռացման հանգեցնող երկրորդ դեղին քարտերը և սխալ նշանակված անկյունային հարվածները։ Նախատեսվում է նաև խստացնել այն կանոնը, ըստ որի միայն ավագը կարող է մոտենալ մրցավարին՝ բացատրություն ստանալու նպատակով. այլ ֆուտբոլիստներին նման դեպքում կարող է դեղին քարտ ցույց տրվել։

Նշենք, որ աշխարհի 2026 թվականի առաջնությունը կկայանա առաջիկա ամռանը ԱՄՆ-ի, Կանադայի և Մեքսիկայի տարածքում։ Աշխարհի գործող չեմպիոնն Արգենտինայի հավաքականն է, որը 2022 թվականի մրցաշարի եզրափակիչում հետխաղյա 11 մետրանոցներով հաղթել էր Ֆրանսիային (հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվել էր 3-3, իսկ 11 մետրանոցաշարը՝ 4-2 հաշվով):

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031