Միջնորդ երկրներն Իրանից ազդանշաններ են փոխանցում. նեղուցներով էներգիա է հոսում. Մարկո Ռուբիո

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ միջնորդ երկրները «ազդանշաններ են փոխանցում և առաջընթաց են գրանցում» Իրանի հետ բանակցություններում, հաղորդում է Al Jazeera-ն։

«Նեղուցներով ավելի ու ավելի շատ էներգիա է հոսում, այնքան շատ չէ, որքան պետք է լիներ, սակայն դրա մի մասը հոսում է»,- լրագրողներին ասել է նա։

Ըստ ԱՄՆ պետքարտուղարի՝ հաղորդագրությունների փոխանակման գործում որոշակի առաջընթաց է գրանցվել։

«Սակայն դա շարունակական և հարաճուն գործընթաց է, և մենք չենք պատրաստվում բանակցել կամ լրատվամիջոցներում խոսել դրա մասին»,- նշել է նա։

Ռուբիոն ասել է, որ Հորմուզի նեղուցը «կարող է բացվել վաղը, եթե Իրանը դադարի սպառնալ համաշխարհային նավագնացությանը»։

«Բոլոր այդ երկրները, որոնք հոգ են տանում միջազգային իրավունքի մասին, պետք է ինչ-որ բան ձեռնարկեն այդ հարցում»,- հավելել է ԱՄՆ պետքարտուղարը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031