Եվրախորհրդարանը վավերացրել է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիրը

Եվրախորհրդարանը վավերացրել է ԱՄՆ-ի հետ առևտրային համաձայնագիրը, որով Եվրամիությունից ներմուծվող ապրանքների համար սահմանվում է 15% մաքսատուրք, իսկ ԵՄ ամերիկյան ապրանքների ներմուծման համար՝ զրոյական մաքսատուրք:

Բրյուսելը նաև պարտավորվում է մինչև 2028 թ. վերջը 750 միլիարդ եվրոյի ամերիկյան էներգակիրներ գնել: Այս համաձայնագիրն արդեն կիրառվում է, սակայն «ժամանակավոր ռեժիմով», ինչը ցանկացած կողմի թույլ է տալիս արագ կասեցնել դրա գործունեությունը։

ԵՄ-ի և ԱՄՆ-ի միջև առևտրային համաձայնագիրը կնքվել է նախագահ Դոնալդ Թրամփի և Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի միջև 2025 թ. օգոստոսին կայացած բանակցությունների արդյունքում:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930