Թրամփը հայտարարել է, որ Իրանի «խնդրանքով» մինչև ապրիլի 6-ը դադարեցնում է էլեկտրակայանների ոչնչացումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի կառավարության «խնդրանքով» մինչև ապրիլի 6-ը դադարեցնում է երկրի էլեկտրակայանների ոչնչացումը։

«Իրանի կառավարության խնդրանքին համապատասխան, խնդրում եմ թույլ տալ, որ այս հայտարարությամբ հաստատվի, որ ես դադարեցնում եմ էլեկտրակայանների ոչնչացման ժամկետը 10 օրով՝ մինչև 2026 թվականի ապրիլի 6-ը, երկուշաբթի, ժամը 20:00-ն (արևելյան ժամանակով)։

Բանակցությունները շարունակվում են, և չնայած կեղծ լրատվական կայքերի և այլ աղբյուրների հակառակ պնդումների, դրանք շատ լավ են ընթանում։ Շնորհակալություն այս հարցի նկատմամբ ձեր ուշադրության համար»,- գրել է ԱՄՆ նախագահը Truth Social սոցիալական ցանցում։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031