Երևանը կհյուրընկալի «Հնդկական ժամանակակից ֆիլմերի փառատոն 2026-ը»

Հնդկաստանի դեսպանատունը մարտի 27-ից 29-ը Երևանում կկազմակերպի «Հնդկակական ժամանակակից ֆիլմերի փառատոն – 2026»-ը։ Ցուցադրությունները կկայանան «Կինոմոսկվա» կինոթատրոնի Կապույտ դահլիճում։

Բոլոր ֆիլմերը կցուցադրվեն հինդի լեզվով՝ անգլերեն և հայերեն ենթագրերով։

Ծրագրի համաձայն՝ փառատոնը կմեկնարկի ուրբաթ՝ մարտի 27-ին, ժամը 18:00-ին «Dangal» ֆիլմով։ Շաբաթ՝ մարտի 28-ին, ժամը 17:00-ին կցուցադրվի «Mrs. Chatterjee vs Norway» ֆիլմը, իսկ փակման ցուցադրությունը տեղի կունենա կիրակի՝ մարտի 29-ին, ժամը 17:00-ին՝ «Andhadhun» ֆիլմով։

Մարտի 27-ին Հունաստանի ազգային օրվա հետ ժամկետների համընկման պատճառով որոշում է կայացվել փառատոնի բացման պաշտոնական արարողությունը անցկացնել շաբաթ՝ 2026 թվականի մարտի 28-ին, ժամը 17:00-ին։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031