Հայհոյելը արքայությունից է գալիս. Սասուն Միքայելյանը` Ալեն Սիմոնյանի հայհոյելու մասին

Չգիտեմ՝ ինչ է ասել։ Այս մասին, այսօր՝ մարտի 27–ին, լրագրողների հետ զրույցում ասաց ՔՊ վարչության անդամ, ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով երեկ ԱԺ մուտքի մոտ տեղի ունեցած միջադեպին, որտեղ քաղաքացին և ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայհոյել էին միմյանց։

Հարցին՝ ինչպե՞ս է գնահատում, որ պաշտոնյան հայհոյում է քաղաքացուն, արդյոք չի դատապարտում նման պահվածքը, նա ժպիտով պատասխանեց. «Ես ոչ մեկին չեմ դատապարտում, բայց հայհոյանքը արքայությունից է գալիս, մեծերն են ասել»։

Նշենք, որ երեկ՝ մարտի 26–ին, ԱԺ–ի դիմաց միջադեպ էր տեղի ունեցել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասնակցությամբ։ Խորհրդարանի դիմաց ակցիա անող՝ անհետ կորած զինծառայողների հարազատներին է մոտեցել Ալեն Սիմոնյանը։ Խոսակցությունը վերածել է վիճաբանության, որի ընթացքում քաղաքացին հայհոյել է Ալեն Սիմոնյանին։ Վերջինն էլ ի պատասխան քաղաքացուն է հայհոյել քաղաքացուն։ Միջադեպից հետո Դեմիրճյան փողոցից 2 անձ ներկայացվել է ոստիկանության Արաբկիրի բաժին, ավելի ուշ նրանք ազատ են արձակվել։

Միջադեպից անմիջապես հետո քաղաքացիներից մեկի հարցին ի պատասխան Սիմոնյանն ասել էր. «Իհարկե, ով ինձ հայհոյում ա, պատասխանը տալիս եմ»։

Նա դիմել էր անհետ կորած զինծառայողների հարազատներին. «Շատ անգամ մենք հանդիպել ենք, եթե էս արարքը չդատապարտեք, էս մարդկանց գյամերը չքաշեք, ես երբեք էլ ձեր հետ ոչ խոսելու եմ, ոչ էլ։ Էդ լակոտը, էդ գյադեն իրեն թույլ տվեց ինձ վիրավորել, այլեւս որեւէ շփում ձեզ հետ չեմ ունենալու»։

Ավելի ուշ միջադեպի մասին Ալեն Սիմոնյանը հայտարարել է հետևյալը. «Որեւիցե հայհոյանք չի եղել, «արա» բառից ավել որեւէ բան չի եղել, երբ որ սկսեց չենթարկվել անվտանգության աշխատակիցներին եւ սադրել։ Այնուհետեւ նա սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցրեց, ես իրեն պատասխանեցի եւ փորձեցի հեռանալ»։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031