ԱՄՆ-ում իրականացվել են hրթիռի գաղտնի փորձարկումներ. Florida Today

ԱՄՆ-ում իրականացվել են hրթիռի գաղտնի փորձարկումներ։ Այս մասին հայտնում է Florida Today պորտալը։

Հինգշաբթի օրը Քանավերալ հրվանդանի ԱՄՆ տիեզերական ուժերի բազայից արձակվել է հրթիռ, որն Ատլանտյան օվկիանոսի երկնքում թողել է սպիտակ կոնդենսացիոն հետք, սակայն արձակման մասին որևէ պաշտոնական հայտարարություն չի արվել։

Ըստ հրատարակության տվյալների՝ արձակումը տեղի է ունեցել տեղական ժամանակով մոտ 12:30-ին, մինչդեռ տիեզերական արձակումների հիմնական օպերատորներից ոչ մեկն այդ ժամի համար թռիչքներ չէր պլանավորել։ Սպասվող արձակման մասին անուղղակիորեն վկայում էր միայն նավարկության սահմանափակման արտասովոր գոտին, որը Առափնյա պահպանության և Ներքին անվտանգության նախարարության կողմից սահմանվել էր օվկիանոսի արևելյան հատվածում։ Florida Today-ի հարցումները ԱՄՆ պաշտպանության նախարարությանը մնացել են անպատասխան։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930