Իրանի հարավում մի քանի մարդ պայթել է խայծ-ականների վրա. Tasnim

Իրանի հարավային Շիրազ քաղաքի մոտակայքում իսրայելական եւ ամերիկյան ինքնաթիռների կողմից պահածոյափուփերի տեսքով նետված ականներից զոհվել են տեղի մի քանի բնակիչներ։ Այս մասին հայտնել է Tasnim գործակալությունը։

Գործակալության տվյալներով՝ «թշնամու ինքնաթիռները Շիրազի մոտակայքի որոշ տարածքներում նետել են պայթուցիկներ՝ թաքցված սովորական ձկան պահածո հիշեցնող թիթեղե տարողություններում»։ Նշվել է, որ այդ «պահածոյատուփերը» պայթում են բացվելուց անմիջապես հետո։

Ինչպես նշել է գործակալությունը, տեղի անվտանգության մարմինների աշխատակիցները հավաքում են խայծ-ռումբերը եւ խնդրում քաղաքացիներին հեռու մնալ այդ կասկածելի առարկաներից եւ հայտնաբերելու դեպքում հայտնել դրանց ճշգրիտ գտնվելու վայրը ոստիկանությանը։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930