Այսօր՝ մարտի 27–ին, մեկնարկել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության արտահերթ համաժողովը։
Համաժողովում 1000 պատվիրակ է ընտրվելու ու երեք օր շարունակ, ուղիղ եթերի ռեժիմով ներքին ընտրություն է կայանալու: Այսինքն ՔՊ-ական պատվիրակները գալու են ու ուղիղ եթերում, ընտրելու են այն անձանց, ովքեր պետք է ձևավորեն ՔՊ 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների վերջնական ցուցակը:
Քվեարկությամբ կդասավորվի առաջինից մինչև վերջին համարը ու պատվիրակները կորոշեն,թե որ ՔՊ-ականն է ամենաբարձր վարկանիշ ունեցողը ու որ համարի ներքո պետք է մասնակցի ընտրություններին:
Միայն այդ ընտրություններից հետո, նոր ՔՊ կուսակցությունը արտահերթ համագումար կանի Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում ու կհայտարարի, թե ովքեր են ՔՊ ցուցակի առաջատարները:






































