Իրանի ռшզմածովային ուժերը անօդաչու թռչող սարքերով զանգվածային հшրված են հասցրել ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին

Իրանի ռազմածովային ուժերը անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված են հասցրել ԱՄՆ-ի և Իսրայելի թիրախներին, այս մասին հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը։

Հայտարարության մեջ նշվում է, որ վաղ առավոտից Իրանի ռազմածովային ուժերը լայնածավալ անօդաչու սարքերով հարձակում են իրականացրել՝ ինտենսիվորեն թիրախավորելով ԱՄՆ ուժերի տեղակայման վայրերը, Աբու Դաբիում գտնվող ԱՄՆ Ալ-Մինհադ բազան, Քուվեյթում գտնվող Ալ-Ադիրի ճամբարը և Իսրայելի Սդոտ Միհա ռազմավարական բազայի ռադարային կայանները։

Հայտարարության մեջ նաև հիշատակվում են «Դենա» նավի հետ միջադեպի հետևանքով զոհվածները և ընդգծվում է, որ ռազմական գործողությունները կշարունակվեն մինչև թշնամին ստիպված լինի զղջալ իր գործողությունների համար։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930