Նախատեսվում է, որ Դուբայից թռիչքը կիրականացվի 15:00-ին․ ՀՀ հյուպատոսության հետ կապ է հաստատել ՀՀ 4 քաղաքացի

Ինչպես հայտնել էինք ավելի վաղ, ռմբակոծությունների հետևանքով հետաձգվել է «FlyDubai» ավիաընկերության Դուբայ-Երևան թռիչքը:

«Այս պահին Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության հետ կապ է հաստատել թռիչքի համար գրանցված ՀՀ 4 քաղաքացի (Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կոնտակտային տվյալ. +971585670993)։

ԱԳՆ կապի մեջ է ավիաընկերության ներկայացուցիչների հետ. այս պահին նախատեսվում է, որ թռիչքը կիրականացվի տեղի ժամանակով 15:00-ին: Խնդրում ենք հետևել ավիաընկերության կողմից թարմացվող տեղեկություններին:

Հիշեցնում ենք նաև, որ մարտի 8-ին ժամը 21:30-ին նախատեսվում է Մասկատ-Երևան թռիչք, որի համար ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվում է ԱՄԷ-ից Օմանի օդանավակայան անվճար տեղափոխում»,- ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031