Սրանք ամենալուրջ և երկարատև բանակցություններն էին․ մենք լավ առաջընթաց գրանցեցինք․ Արաղչին՝ ԱՄՆ-Իրան բանակցությունների մասին

Սրանք ամենալուրջ և երկարատև բանակցություններն էին։ Մենք լավ առաջընթաց գրանցեցինք։ Մի շարք հարցերի շուրջ ձեռք է բերվել համաձայնություն։ Տեխնիկական խմբերը բանակցություններ կսկսեն երկուշաբթի օրը, այս մասին Ժնևի բանակցություններից հետո հայտնել է Իրանի ԱԳ նախարար Աբաս Արաղչին։

«Մենք հստակորեն ուրվագծել ենք մեր ակնկալիքները պատժամիջոցների վերացման վերաբերյալ։ Միջուկային ծրագրի և պատժամիջոցների վերացման հարցում լավ առաջընթաց է գրանցվել, որոշ հարցերի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել, մինչդեռ մյուսների վերաբերյալ անհամաձայնություններ կան։

Խորհրդակցություններ պետք է անցկացվեն մասնակից երկրների մայրաքաղաքներում, որից հետո բանակցությունների չորրորդ փուլը կկայանա հաջորդ շաբաթ»,-հայտարարել է նա։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728