Հայաստանը կարող է տարածաշրջանում տնտեսական զարգացման շատ լուրջ հենակետ դառնալ. Ջեյ Դի Վենս

Հայաստանը հիմա մի կետում է, երբ կարող է տարածաշրջանում տնտեսական զարգացման շատ լուրջ հենակետ դառնալ։

Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ընդլայնված կազմերով հանդիպման ժամանակ այդ մասին ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։ Իր ելույթի սկզբում ԱՄՆ փոխնախագահը Հայաստանին և հայ ժողովրդին փոխանցել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջերմ ողջույնները։

«Սա հիասքանչ երկիր է, շնորհակալ եմ ինձ ու իմ ընտանիքին հյուրընկալելու համար։ Սա հնագույն քրիստոնյա ազգերից մեկն է։ Ես հավատացած եմ, որ դուք հնարավորություն ունեք ոչ միայն պատմական կայուն և անշրջելի խաղաղություն հաստատել, այլև հիմա մի կետում ենք, երբ Հայաստանը կարող է այս տարածաշրջանում որպես տնտեսական զարգացման շատ լուրջ հենակետ լինել, ինչը և՛ Հայաստանի ժողովրդին կբերի բարգավաճում, և՛ կանդրադառնա ԱՄՆ ժողովրդի վրա»,- ասել է ԱՄՆ փոխնախագահը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031