Նիգերիայի հյուսիսում տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով առնվազն 30 մարդ է զոհվել: Այս մասին հայտնում է Daily Post թերթը՝ հղում անելով տեղական իշխանություններին:
«Ըստ հաշվարկների՝ ճանապարհատրանսպորտային պատահարի հետևանքով առնվազն 30 ուղևոր է զոհվել»,- գրում է պարբերականը:
Թերթի տվյալներով՝ Կանո նահանգում տեղի ունեցած վթարի հետևանքով, որի պատճառը, ենթադրաբար, եղել է անզգույշ վարումը, կան նաև բազմաթիվ տուժածներ:
Նահանգապետ Ալհաջի Յուսուֆը ցավակցություն է հայտնել զոհվածների ընտանիքներին։





































