Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու նախագիծը հաջողությամբ կպսակվի․ նախարար

Մենք վստահ ենք, որ Հայկական ԱԷԿ-ի շահագործման ժամկետը ևս 10 տարով երկարաձգելու ծրագիրը հաջողությամբ կպսակվի և այն կշարունակի միացված մնալ Հայաստանի էներգահամակարգին։ Այս մասին փետրվարի 3-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը:

Նա պարզաբանել է, որ իշխանությունները հետևողականորեն քայլեր են ձեռնարկում ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու ուղղությամբ։ «Այս նախագծի շրջանակներում աշխատանքներն ընթանում են սահմանված ժամանակացույցի համաձայն»,- հավելել է Խուդաթյանը։

Լրահոս

Օրացույց

Փետրվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728