Գերմանիայի կանցլերը նույնպես հայտարարել է, որ հին աշխարհակարգը փլուզվում է

Հին աշխարհակարգը փլուզվում է։ Այս մասին հայտարարել է Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը՝ ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումում, հայտնում է DW-ն։

Նրա խոսքով՝ սկսվել է «մեծ տերությունների քաղաքականության» դարաշրջանը։ Միևնույն ժամանակ, նա կոչ է արել չընդունել այս նոր իրականությունը «որպես ճակատագիր»։ «Մեծ տերությունների այս նոր աշխարհը կառուցվում է ուժի վրա… Սա հարմարավետ վայր չէ», — հայտարարել է Մերցը։

Նա կոչ է արել եվրոպական դաշնակիցներին ավելի մոտենալ միմյանց «Ռուսաստանի և Չինաստանի դերերի փոփոխության, ինչպես նաև այն իրողության ֆոնին, որ ԱՄՆ-ի առաջնորդող դիրքը բախվում է մարտահրավերի»։ Գերմանիայի կանցլերը նաև հայտարարել է, որ Դանիան և Գրենլանդիայի ժողովուրդը կարող են «հույս դնել մեր համերաշխության վրա»։

Հին աշխարհակարգը փլուզվել է․ Կանադայի վարչապետ

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031