Եվրախորհրդի ղեկավարը նշել Է Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի միակ հաղթողին

Ռուսաստանն առայժմ մնում է Մերձավոր Արևելքում ընթացող պատերազմի միակ շահողը, քանի որ էներգակիրների գները կտրուկ աճում են, իսկ Ուկրաինայի դեմ նրա մղած պատերազմի նկատմամբ ուշադրությունը թուլացել է։ Այս մասին երեքշաբթի օրը հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, հայտնում է Reuters-ը։

«Առայժմ այս պատերազմում կա միայն մեկ հաղթող՝ Ռուսաստանը», — Բրյուսելում ԵՄ դեսպանների առջև ունեցած ելույթի ժամանակ հայտարարել է Կոշտան: «Էներգակիրների գների աճին զուգընթաց՝ նա նոր ռեսուրսներ է ստանում Ուկրաինայի դեմ իր պատերազմը ֆինանսավորելու համար: Նա օգուտ է քաղում ռազմական ներուժի շեղումից, որը հակառակ դեպքում կարող էր ուղղվել Ուկրաինայի աջակցությանը: Եվ նա շահում է ուկրաինական ռազմաճակատի նկատմամբ ուշադրության նվազումից, քանի որ Մերձավոր Արևելքի հակամարտությունը մղվում է առաջին պլան»:

Եվրոպական խորհրդի նախագահն ընդգծել է ԵՄ-ի կողմից «կանոնների վրա հիմնված միջազգային կարգը պաշտպանելու» անհրաժեշտությունը, որը, նրա խոսքով, ներկայումս վիճարկվում է Միացյալ Նահանգների կողմից։ Նա նաև կոչ է արել Մերձավոր Արևելքի բոլոր կողմերին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ։ «Ազատությանն ու մարդու իրավունքներին հնարավոր չէ հասնել ռումբերի միջոցով։ Դրանք պահպանվում են միայն միջազգային իրավունքով։ Մենք պետք է խուսափենք հետագա էսկալացիայից։ Նման ուղին սպառնում է Մերձավոր Արևելքին, Եվրոպային և դրա սահմաններից դուրս գտնվող տարածքներին»,- ասել է Եվրախորհրդի ղեկավարը։

Լրահոս

Հայաստանում մարտի 10-ի ցերեկը, 12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից՝ նշելով նաև, որ մարտի 11-ին, 13-14-ին՝ առանձին շրջաններում, 15-ին՝ շրջանների մեծ մասում, սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Քամին` հյուսիսարևմտյան` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 11-14-ի և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-6 աստիճանով։ Երևանում մարտի 10-ի ցերեկը, 11-13-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 14-15-

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031