Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է. ՀՀ-ում Իրանի դեսպան

Հայաստանի հետ մենք ունենք փոխադարձ վստահության վրա հիմնված բարեկամական հարաբերություններ: Այս մասին Shant news-ի հետ զրույցում ասել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին:

«Մենք մշտապես ընդգծել ենք, որ Հայաստանի անվտանգությունը նաև մեր անվտանգությունն է: Մենք լուրջ ենք մոտենում այս հարցին և այդ լրջությունը նախկինում էլ ապացուցել ենք: Հետևաբար մենք բնավ չենք ցանկանում, որ այս պատերազմը, թեկուզ ամենաչնչին վնասը բերի մեր բարեկամ և եղբայրական երկիր Հայաստանին:

Ինչ վերաբերվում է տնտեսական հարցերին, ապա բարեբախտաբար տնտեսկան համագործակցությունը շարունակվում է»,-ասել է նա:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031