Դատապարտյալը հեռախոսները թաքցրել էր կոշիկում և հյութի տարայում

Մարտի 9-ին՝ ժամը 18:15-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Գորիս» քրեակատարողական հիմնարկի ծառայողներն անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկ ընդունված դատապարտյալին: Այս մասին NEWS.am–ին հայտնում են ԱՆ քրեակատարողական ծառայությունից։

Արդյունքում՝ նրա կոշիկի ներբանի տակից հայտնաբերել են մեկ բջջային հեռախոս, ևս մեկ բջջային հեռախոս հայտնաբերվել է անձնական իրերի մեջ առկա բնական հյութի տարայի միջից:

Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ:

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930