«Շատ ավելի օգուտ կտայիք, եթե Ուկրաինայի դեմ պատերազմն ավարտեիք». Թրամփը՝ ի պատասխան Իրանի հարցում օգնելու Պուտինի ցանկության

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ «շատ լավ» հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ Նա այս մասին հայտնել է Ֆլորիդայում տեղի ունեցած ասուլիսում: Թրամփի խոսքերը մեջբերում են BBC News-ը և Reuters-ը։

Թրամփի խոսքով՝ Պուտինը ցանկություն է հայտնել «օգնելու» Իրանի հետ հակամարտության կարգավորման հարցում։

«Ես ասացի. «Դուք կարող էիք ավելի շատ օգուտ բերել, եթե դադարեցնեիք պատերազմը Ուկրաինայի և Ռուսաստանի միջև։ Դա շատ ավելի օգտակար կլիներ»»,- հայտարարել է Թրամփը։

Նա ռուս-ուկրաինական պատերազմն անվանել է «անվերջ կռիվ»։

«Նախագահ Պուտինի և նախագահ Զելենսկու միջև գոյություն ունի հսկայական ատելություն, նրանք, կարծես, չեն կարողանում պայմանավորվել։ Բայց կարծում եմ, որ դա դրական զրույց էր այդ թեմայով»,- ասել է ԱՄՆ նախագահը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031