«Զվարթնոց» օդանավակայանում կնոջ են ձերբակալել. Նա ժամանել էր Վենետիկից

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 9-ին Վենետիկ-Երևան չվերթի ժամանումից հետո ձերբակալվել և բաժին է տարվել 51-ամյա մի կնոջ։

ՀՀ ՆԳՆ ոստիկանությունից NEWS.am–ին հայտնում են, որ նա փետրվարի 20-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով։

Կնոջ նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Լրահոս

Օրացույց

Մայիսի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031