Պաշտոնյաներից մեկի զանգն ու միայնակ կնոջ ամուսինը. Թորոսյանն ուշագրավ դեպք է պատմել

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը սոցցանի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ պատմելով իր գործընկերներից մեկի՝ բարձրաստիճան պաշտոնյայի հետ տեղի ունեցած մի դեպք, որը և՛ զավեշտալի է, և՛ խոր մտահոգության տեղիք տվող:

Թորոսյանը պատմել է, որ պաշտոնյային տեղեկացրել են միայնակ մի կնոջ սոցիալական բարդ խնդիրների մասին: Պաշտոնյան զանգահարել է, հեռախոսից այն կողմ նրան ներկայացրել են այդ կնոջ ծանր սոցիալական վիճակը, խնդիրները, ու երբ պաշտոնյան հարց է ուղղել, թե ով է իր հետ հեռախոսով խոսում, տղամարդը պատասխանել է՝ միայնակ կնոջ ամուսինը:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031