Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ նշանակված Տեր Իսահակ վարդապետ Պողոսյանի նախագահությամբ գումարվել է

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի 20.01 2026 թ. հայրապետական տնօրինությամբ` Քրեակատարողական հիմնարկների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ. Իսահակ վարդապետ Պողոսյանը համատեղության կարգով նշանակվել է Գեղարքունյաց թեմի առաջնորդական տեղապահ:

Հայ Առաքելական Եկեղեցու Գեղարքունյաց թեմից տեղեկացնում են՝ այսօր Հոգեշնորհ Հայր Սուրբն իր անդրանիկ այցը կատարեց թեմ.

«Հանդիպման սկզբում Գեղարքունյաց թեմի փոխառաջնորդ Հոգեշնորհ Տ. Բաբգեն վրդ. Սալբիյանը` բարեգալստյան մաղթանքով, քահանայից դասին ներկայացրեց նորանշանակ Հայր Սուրբին, որից հետո Հոգեշնորհ Հայր Սուրբի նախագահությամբ գումարվեց թեմական անդրանիկ ժողովը: Հընթացս քննարկվեցին թեմի առաքելությանն ու հոգևոր գործունեությանն առնչվող առաջիկա ձեռնարկները:

Ժողովից հետո թեմի հոգևոր դասը միասնական աղոթք բարձրացրեց Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին եկեղեցում»:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031