Նարեկ Սամսոնյանի հացադnւլի թեման մի տեսակ լակմուսի թուղթ է` հստակեցնելու քաղաքական, հասարակական մակարդակում իրերի ճիշտ դասավորությունը. Տիգրան Աբրահամյան

Նարեկ Սամսոնյանի հացադուլի թեման մի տեսակ լակմուսի թուղթ է` հստակեցնելու քաղաքական, հասարակական մակարդակում իրերի ճիշտ դասավորությունը: Այս մասին ֆեյսբուքյան էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։

«Որքան էլ իշխանությունն այս թեմայով փորձում է առավելագույնս լռություն ապահովել` չտեսնելու տալու և «ձայնն իջեցնելու» ճանապարհով, խնդիրը ոչ միայն լայն հնչեղություն է ստացել, այլ քաղաքական առաջնային օրակարգ բերվել:

Նարեկի այս ծայրահեղ քայլի շրջանակներում քաղբանտարկյալների պաշտպանության հարցը լրիվ այլ դրսևորում ստացավ, որը տարածելի է քաղաքական հետապնդման ենթարկվող բոլոր անձանց համար»,-գրել է նա:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031