Պուտինն անձամբ Թրամփից հրավեր է ստացել միանալու «Խաղաղության խորհրդին»․ Ռուսաստանը պատրաստ է սառեցված ակտիվներից 1 միլիարդ դոլար ուղարկել խորհրդին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ անձամբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփից հրավեր է ստացել միանալու «Խաղաղության խորհրդին»։

Պուտինը շնորհակալություն է հայտնել Թրամփին հրավերի համար։

«ՌԴ ԱԳՆ-ին հանձնարարվել է ուսումնասիրել ԱՄՆ-ի՝ Խաղաղության խորհրդի առաջարկը և խորհրդակցել գործընկերների հետ, որից հետո Ռուսաստանը կպատասխանի։ Ռուսաստանը միշտ աջակցել և շարունակում է աջակցել միջազգային կայունության ամրապնդման ցանկացած ջանքերի: «Խաղաղության խորհրդի» մասին Թրամփի առաջարկությունում խոսքն առաջին հերթին Մերձավոր Արեւելքի կարգավորման մասին է»,-հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։

Նա հայտնել է, որ Ռուսաստանը պատրաստ է սառեցված ակտիվներից 1 միլիարդ դոլար ուղարկել Խաղաղության խորհրդին։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031