Գրենլանդիայի և ԱՄՆ-ի հարցը Ռուսաստանին չի վերաբերում․ Պուտին

Անվտանգության խորհրդի նիստում Պուտինը նաև խոսել է Գրենլանդիայի մասին։

«Գրենլանդիայի և ԱՄՆ-ի հարցը Ռուսաստանին չի վերաբերում։ Դանիան միշտ խիստ է վերաբերվել Գրենլանդիային, կարծես այն գաղութ լինի։

Բայց մենք փորձ ունենք Միացյալ Նահանգների հետ նմանատիպ խնդիրներ լուծելու 19-րդ դարում՝ 1867 թվականին, ինչպես գիտենք, Ռուսաստանը վաճառեց Ալյասկան, իսկ Միացյալ Նահանգները գնեց այն մեզանից։

Եթե ճիշտ եմ հիշում Միացյալ Նահանգները մեզանից գնեց Ալյասկան 7,2 միլիոն դոլարով։

Այսօրվա գներով, հաշվի առնելով այս բոլոր տասնամյակների գնաճը, այդ գումարը կկազմեր մոտ 158 միլիոն դոլար։ Գրենլանդիան մի փոքր ավելի մեծ է։

Այսպիսով, եթե համեմատեք դա Միացյալ Նահանգների կողմից Ալյասկան գնելու արժեքի հետ, Գրենլանդիայի գինը կկազմեր մոտ 200-250 միլիոն դոլարի սահմաններում»,-ասել է Վլադիմիր Պուտինը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031