Վայելեք «Իրական Հայաստան․ Հայաստանի Հանրապետություն» երգը. Փաշինյանը տեսանյութ է հրապարակել

Մեր վեց ամսվա աշխատանքի արդյունքը․ վայելեք «Իրական Հայաստան․ Հայաստանի Հանրապետություն» երգը։

«Հունվարի 30-ի պարահրապարակի մասնակիցների համար կենդանի կկատարենք»,- գրել է վարչապետը՝ ներկայացնելով երգը, որի խոսքերի հեղինակը հենց ինքը՝ Նիկոլ Փաշինյանն է, իսկ երաժշտության հեղինակը՝ Կառլ Մանուկյանը:

Հիշեցնենք, որ օրերս վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ քաղաքացիներին հրավիրում է պարահրապարակ, և որ միջոցառմանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել QR կոդի կամ համապատասխան հղման միջոցով։ Նախօրեին վարչապետն ասել է, որ ստիպված են դադարեցնել գրանցումները, որովհետև այս պահին գրանցումների թիվը ակնկալածից 7 անգամ ավելի է:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031