ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը NewsNation հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ իր վարչակազմն աշխատանքից ազատ է արձակել «հարյուր հազարավոր դաշնային ծառայողների»՝ տնտեսությունը պետական սուբսիդիաներից դեպի մասնավոր հատվածի աճի անցումն ապահովելու ջանքերի շրջանակներում։
«Ինձ համար շատ ցավալի է մարդկանց աշխատանքից ազատելը, բայց մենք ազատել ենք հարյուր հազարավոր դաշնային ծառայողների», — ասել է Թրամփը։ Նա հավելել է, որ այդ աշխատողները տեղափոխվել են մասնավոր հատված, որտեղ «2-3 անգամ ավելի շատ» են վաստակում։
Թրամփն այդ կրճատումները ներկայացրել է որպես տնտեսական աճի համար անհրաժեշտ քայլ՝ հայտարարելով, որ պետական աշխատատեղերը չեն նպաստում իր «Կրկին հզոր դարձնենք Ամերիկան» ծրագրին։






































