Ախթալայի և Շամլուղի հանքերի հորատողները մի քանի օր է՝ գործադուլ են անում՝ պահանջելով աշխատավարձի բարձրացում. Դուրգարյան

Ախթալայի և Շամլուղի հանքերի մի խումբ հանքափորներ (հորատողներ) արդեն մի քանի օր է գործադուլ են իրականացնում, ըստ տեղեկությունների պահանջելով աշխատավարձի բարձրացում և անվտանգության նորմերի բարելավում։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է «Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն» ՀԿ-ի նախագահ Օլեգ Դուլգարյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Աշխատավորների պահանջներին ընդառաջ գնալու փոխարեն մենք տեսնում ենք, որ ընկերությունը աշխատանքի հայտարարություն է տվել։

Այս պահին մի խումբ աշխատավորներ հավաքված են ընկերության դարպասների մոտ, իսկ մի խումբն էլ բանակցում է։

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031