Մի շարք պատգամավորներ կգործուղվեն Ստրասբուրգ՝ ԵԽԽՎ աշխատանքներին մասնակցելու

Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի առաջին մասի աշխատանքներին մասնակցելու համար 25-30-ը Ստրասբուրգ կգործուղվեն մի շարք պատգամավորներ:

Մասնավորապես, ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության ղեկավար, Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը (հունվարի 25-31-ը), ԵԽԽՎ-ում Ազգային ժողովի պատվիրակության անդամներ՝ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը (հունվարի 25-31-ը), Ազգային ժողովի պատգամավորներ Արմեն Գևորգյանը, Սոնա Ղազարյանը, Արուսյակ Ջուլհակյանը, Արմեն Ռուստամյանը, Հայկ Մամիջանյանը, ինչպես նաև պատվիրակության քարտուղար, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության միջխորհրդարանական կապերի և եվրաինտեգրման բաժնի պետ Կարինե Շիմշիրյանը:

Կարգադրությունը հունվարի 19-ին ստորագրել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031