Գերտերության արտգործնախարար Լավրովը մտահոգված է Վարդան Ղուկասյանի համար

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ասուլիսի ժամանակ անդրադարձել է նաև Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքին։

Գերտերության արտգործնախարարը, որ թվում էր, թե անգամ չպետք է ճանաչի մեկ այլ երկրի համայնքապետներին, ոչ միայն ճանաչում է Վարդան Ղուկասյանին, այլ նաև նրան համարում է քաղբանտարկյալ:

«Մարդուն ձերբակալելը քաղաքական հայացքներ արտահայտելու համար, որոնք ոչ մի կերպ ուղղված չեն Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ, այլ ավելի շուտ ուղղված են նրա արտաքին հարաբերությունների մաքսիմալացմանը՝ սեփական զարգացման շահերից ելնելով, լուրջ մտահոգություն է առաջացրել»,- ասել է ռուսական դիվանագիտության երկարամյա գլուխը:

Լավրովը նաև նկատել է, թե հույս ունի, որ Հայաստանի քաղաքական գործիչները, որոնք հանդես են գալիս Ռուսաստանի հետ համագործակցության զարգացման և խորացման օգտին, չեն ենթարկվի հետապնդումների։

Նկատենք, որ ըստ Հայաստանի իրավապահ մարմինների՝ Վարդան Ղուկասյանը կալանավորվել է կաշառքի գործով, որի վկայությունները փաստող ձայնագրություններ է հրապարակել Հակակոռուպցիոն կոմիտեն:

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031