Ընդդիմությունը պետք է պետականամետ լինի, եթե տեսնում է՝ ընտրական շեմը չի անցնելու, պետք է գործընթացի մեջ չմտնի. Նարեկ Կարապետյան

Գալիք ընտրությունները շատ կարևոր են լինելու: Ընդդիմության յուրաքանչյուր ուժ պետք է ունենա պետականամետ մոտեցում, եթե տեսնում է՝ շեմն անցնելու իր հնարավորությունը փոքր է, պետք է չմտնի գործընթացի մեջ, թույլ չտա, որ իր ձայները կորչեն: Այս մասին ասուլիսի ժամանակ ասել է «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին:

Նա նշել է, որ դա ընդդիմադիր դաշտի պայմանավորվածության ձևաչափը պետք է դառնա, հակառակ դեպքում այդ ուժերը կաջակցեն ներկայիս իշխանության վերընտրվելուն:
«Իշխանության փոփոխությունն ընտրական գործընթացով, ամենայն հավանականությամբ, քիչ տոկոսների տարբերությամբ է տեղի ունենալու: Ընդդիմության կորցրած 3-4%-ն առանցքային նշանակություն է ունենալու այս մեծ փոփոխության համար»,-հավելել է Նարեկ Կարապետյանը:

Նա ասել է, որ այս պահին նախընտրական կոալիցիայի շուրջ վարում են քննարկումներ, սակայն տեսնում են մեկ ճանապարհ:
«Ժամանակի ընթացքում քաղաքական կուսակցությունը հանդես կգա վերջնական հայտարարությամբ»,-ասել է շարժման համակարգողը:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031