Շատ լավ հեռախոսազրույց եմ ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ. Գրենլանդիան ունի գերակա նշանակություն ազգային անվտանգության համար և բոլորը համաձայն են դրա հետ. Թրամփ

Շատ լավ հեռախոսազրույց եմ ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Գրենլանդիայի վերաբերյալ և նաև համաձայնել է մի քանի հանդիպումներ անցկացնել այս հարցի շուրջ Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակներում, գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական էջում։
«Ես շատ լավ զրույց ունեցա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Գրենլանդիայի վերաբերյալ։ Ես համաձայնեցի հանդիպել բոլոր կողմերի հետ Դավոսում։ Ինչպես բոլորին հստակեցրի, Գրենլանդիան ունի գերակա նշանակություն ազգային և համաշխարհային անվտանգության համար։ Վերադարձ չկա, և բոլորը համաձայն են դրա հետ: Ամերիկայի Միացյալ Նահանգները, անկասկած, աշխարհի ամենահզոր երկիրն է։ Դրա հիմնական պատճառը մեր բանակի վերակառուցումն է իմ առաջին ժամկետի ընթացքում, որը շարունակվում է ավելի արագ տեմպերով։ Մենք միակ ուժն ենք, որը կարող է ապահովել խաղաղություն ամբողջ աշխարհում, և դա արվում է, բավականին պարզ ասած, ուժի միջոցով», — նշել է Թրամփը:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031