Շիրակի մարզում, Արագածի, Թալինի, Հրազդանի, Չարենցավանի, Ստեփանավանի, Սպիտակի, Վանաձորի, Իջևանի, Բերդի և Դիլիջանի տարածաշրջաններում տեղում է ձյուն

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:
Շիրակի մարզում, Արագածի, Թալինի, Հրազդանի, Չարենցավանի, Ստեփանավանի, Սպիտակի, Վանաձորի, Իջևանի, Բերդի և Դիլիջանի տարածաշրջաններում տեղում է ձյուն:
Վարորդներին հորդորում ենք երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
Լարսի մասին
Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031