Մենք պատրաստ ենք Ադրբեջանի որոշմամբ հյուպատոսություն բացել Շուշիում կամ Ղարաբաղի որևէ այլ քաղաքում, ադրբեջանական APA գործակալությանը տված հարցազրույցում ասել է Ադրբեջանում Թուրքիայի արտակարգ և լիազոր դեսպան Բիրոլ Աքգյունը։
«2021 թվականին մենք դիմում ենք ներկայացրել Շուշիում թուրքական հյուպատոսություն բացելու համար։ Մինչ օրս ոչ մի երկիր Շուշիում հյուպատոսություն չունի։ Ադրբեջանը այս որոշումը կկայացնի իր ինքնիշխան իրավունքների շրջանակներում։ Մենք պատրաստ ենք Ադրբեջանի համաձայնության դեպքում հյուպատոսություն բացել Շուշիում կամ Ղարաբաղի ցանկացած այլ քաղաքում», — նշել է թուրք դեսպանը։
Հավելենք, որ 44-օրյա պատերազմից հետո թուրքական կողմը բազմիցս հայտարարել է հայկական քաղաքում գլխավոր հյուպատոսություն բացելու իր մտադրության մասին, սակայն այդ հայտարարություններին գործնական քայլեր չեն հաջորդել։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նույնպես հայտարարել է քաղաքում Անկարայի գլխավոր հյուպատոսություն բացելու ծրագրերի մասին՝ 2021 թվականի հունիսի 15-ին կայացած «Շուշինի հռչակագրի» ստորագրման ժամանակ։