Պաշտպանի աջակցությամբ Արցախից տեղահանված քաղաքացու սոցիալական աջակցության հարցը լուծվել է

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աջակցությամբ լուծում է ստացել Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձի սոցիալական աջակցություն ստանալու հարցը։

Քաղաքացին դիմել էր Պաշտպանին՝ տեղեկացնելով, որ իր ընտանիքի անդամները ներկայացրել են համապատասխան դիմումներ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայություն՝ տեղահանվածների համար նախատեսված սոցիալական աջակցության ծրագրից օգտվելու նպատակով։ Ըստ դիմողի՝ ընտանիքի որոշ անդամների դիմումները բավարարվել են, իսկ իր և երկու անչափահաս երեխաների դիմումները մերժվել էին։

Պաշտպանի աշխատակազմը պարզաբանումներ է պահանջել պետական իրավասու մարմնից, կատարվել են լրացուցիչ ուսումնասիրություններ։

Պարզաբանման համաձայն՝ Օպերատիվ շտաբի տրամադրած 2023 թվականի սեպտեմբերի 19-ի դրությամբ ՀՀ-ում գտնվող Լեռնային Ղարաբաղի բնակիչ հանդիսացող անձանց ցուցակներում քաղաքացու տվյալները սխալ են մուտքագրված, ինչն էլ անձի նույնականացման և վճարման ցուցակ ներառելու գործընթացը տեխնիկապես դարձնում է անհնար:

Պաշտպանի աջակցությամբ, քաղաքացու կողմից հավաքագրվել են լրացուցիչ փաստաթղթեր և ներկայացվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Հաջորդիվ, Պաշտպանի հաստատության խորհրդատվության արդյունքում անձը դիմել է նոտարական գրասենյակ և ստացել փաստաթղթի պատկանելության իրավաբանական նշանակություն ունեցող փաստը հաստատելու մասին որոշում, որը Պաշտպանի աշխատակազմի աջակցությամբ կրկին ներկայացվել է Նախարարություն և համագործակցության արդյունքում հնարավոր է եղել լուծել խնդիրը՝ դիմողի տվյալները ներառել վճարման ցուցակներում:

Արդյունքում, 2025 թվականի հունիսի 30-ին քաղաքացին ՄԻՊ աշխատակազմին ուղղված լրացուցիչ դիմումով տեղեկացրել է, որ ամբողջ վճարումը ստացել է՝ ներառյալ է նաև նախորդ ամիսներին չտրամադրված գումարները։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031