Վիզայի տրամադրումից հետո դրա հետ կապված ստուգումները չեն դադարում․ Հայաստանում ԱՄՆ դեսպանատուն

Ապօրինի թմրամիջոցների կիրառումը կամ ԱՄՆ օրենքների խախտումը զբոսաշրջային կամ ուսանողական վիզայով ԱՄՆ-ում գտնվող անձանց կողմից կարող է պատճառ հանդսանալ, որ նրանք զրկվեն հետագայում ԱՄՆ վիզա ստանալու հնարավորությունից։

Այս մասին հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։

«ԱՄՆ վիզան ոչ թե անձին վերապահված իրավունք է, այլ անձին տրվող արտոնություն։ Վիզայի տրամադրումից հետո վիզայի հետ կապված ստուգումները չեն դադարում․ եթե դուք թույլ եք տալիս օրենքի խախտում, վիզան կարող է հետ կանչվել»,- տեղեկացնում են դեսպանատնից։

Լրահոս

Օրացույց

Մարտի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031