Որոնողական աշխատանքների արդյունքում 9-ամյա երեխան հայտնաբերվել է Արեգունի թաղամասի մոտակայքում

Հուլիսի 29-ին, ժամը 20։21-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գորիս քաղաքի Արեգունի թաղամասից 9 տարեկան տղան գնացել է դեպի Քարահունջի անտառային հատված և չի վերադարձել։

ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները և ոստիկանության աշխատակիցները Արեգունի թաղամասի մոտակայքում անվնաս հայտնաբերել են երեխային։

Լրահոս

Օրացույց

Ապրիլի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930