Ակնհայտ է, որ միջանցքի հանձնման գործընթաց է սկսվել. Նաիրի Սարգսյան (տեսանյութ)

Ակնհայտ է, որ միջանցքի հանձնման գործընթաց է սկսվել: Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը:

«Բնականաբար, երբ հանրությանը տրամադրենք ճիշտ տեղեկատվություն, այդ ժամանակ հանրությունը կըմբոստանա, չի կարող ուղղակի հաշտ լինել միջանցքի տրամադրման հետ:

Անկախ նրանից Նիկոլ Փաշինյանը դրա անունը կդնի «խաղաղության խաչմերուկ», մեր հանրության սիրելի Ֆրանսիան դրան կանվանի ճանապարհի ապաշրջափակում և կողջունի, այնուամենայնիվ, դա միջանցք է:

Քանի գաղտանզերծված չեն այդ պայմանագրի կետերը, այսինքն միայն մասնագետներն են կարողանում դատողություններ իրականանցել և կանխատեսել, թե ինչպիսին դա կարող է լինել և ինչ բացասական հետևանքների դա կարող է հանգեցնել, Նիկոլ Փաշինյանը փորձելու է ցրել այդպիսի ինֆորմացիայի տարածումը և փորձի ցույց տալ, թե եկեղեցին ու Կաթողիկոսը շատ ավելի էական չարիքներ են, քան միջացնքի հանձնումն է»,- ասել է նա:

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031