Պեկինում հեղեղները 30 մարդու կյանք են խլել

Պեկինում տեղացած ուժեղ անձրևների հետևանքով առաջացած հեղեղներից զոհվել է երեսուն մարդ, հաղորդում է «Սինհուա» լրատվական գործակալությունը՝ հղում անելով տեղական իշխանություններին։

«Պեկինում տեղացած ուժեղ անձրևների հերթական ալիքի հետևանքով զոհվել է 30 մարդ», — հաղորդում է գործակալությունը։

Ավելի վաղ Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը կոչ էր արել իշխանություններին լուրջ աշխատանքներ իրականացնել ջրհեղեղները կանխելու և բնական աղետների հետևանքները վերացնելու համար։

Ավելի վաղ Չինաստանի իշխանությունները Պեկինում ջրհեղեղի դեմ պայքարի համար արտակարգ իրավիճակների ամենաբարձր մակարդակ էին հայտարարել: Քաղաքային իշխանությունների հայտարարության համաձայն՝ մայրաքաղաքի մեծ մասում ուժեղ անձրևներ կլինեն մինչև երեքշաբթի:

Լրահոս

Օրացույց

Հունվարի 2026
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031