ԱՄՆ-ը կարող է Եվրոպայից դուրս բերել իր զորքերի մինչև մեկ երրորդը․ Politico

Վաշինգտոնը կարող է որոշում կայացնել Եվրոպայում գտնվող ամերիկյան զինվորականների մինչև 30%-ի տեղափոխման մասին։ Այս մասին հայտնել է «Politico» պարբերականը՝ վկայակոչելով ՆԱՏՕ-ի իր աղբյուրին։

Թերթի զրուցակիցը հայտնել է Եվրոպայում ամերիկյան զորախմբի զգալի վերախմբավորման հնարավորության մասին։ Հին աշխարհում ԱՄՆ զինծառայողների թվի վերջնական որոշումը կկայացվի գլոբալ ուժերի դասավորվածության վերանայման արդյունքներով։ Ակնկալվում է, որ վերջնական զեկույցը Պենտագոնի կողմից կհրապարակվի սեպտեմբերին։

Ինչպես նշվում է հրապարակման մեջ՝ Եվրոպայում ամերիկյան զորքերի ներկայիս թիվը կազմում է 90-ից 100 հազար մարդ։ Եվրոպական ամերիկյան զորախմբի պլանավորված կրճատումը կարող է կապված լինել Հնդկա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում աճող լարվածության, ինչպես նաև արտասահմանում Վաշինգտոնի ներկայության ծախսերը կրճատելու մտադրության հետ։

ԱՄՆ-ն 1000 ռազմակայաններից բաղկացած ցանց ունի, որն ընդգրկում է ողջ աշխարհը։ Ավելի քան 80 երկրներում տեղակայված են առնվազն 170 հազար ամերիկացի զինվորականներ։ ԱՄՆ-ի ամենամեծ թվով զինծառայողներ տեղակայված են Ճապոնիայում, Գերմանիայում և Հարավային Կորեայում։

Լրահոս

Օրացույց

Դեկտեմբերի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031