65 տարեկան եմ, առաջին անգամ եմ տեսնում, որ արքեպիսկոպոս կալանավորեն, համոզված եմ՝ քաղաքական պատվեր է. Վարդան Ղուկասյան

Չկա ՀՀ-ում մի այլ քաղաքապետարան, որը օրական այսքան խորհրդակցություն անի ու նման ծավալի աշխատանք տանի։ Երեք ամսվա ընթացքում արվածը հսկայական է։ Այս մասին հրավիրված մամուլի ասուլիսին ասաց Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը:

«Երկրաշարժից հետո առաջին անգամ է, որ Գյումրիում աշխատավարձի նման բարձրացում է տեղի ունեցել՝ 30 տոկոսով։ Սա մեր աշխատանքի արդյունքն է»,- նշեց է Ղուկասյանը:

Ինչ վերաբերում է կառավարության հետ համագործակցությանը, Ղուկասյանը շեշտել է, որ որևէ պաշտոնական հրավեր կամ տեղեկացում չի ստացել: «Ինձ ոչ ոք տեղյակ չի պահել, որ հրավիրված եմ մասնակցելու որևէ այցի կամ միջոցառման։ Ես էլ չեմ գնացել։ Բայց գործնական հարցերով բազմաթիվ գրություններ եմ ուղարկել վարչապետին, կառավարությանը, մարզպետարանին։ Այդքան գրություն ոչ ոք չի ուղարկել, որքան ես»,- ասաց նա։

Նա ընդգծեց, որ տեղական ինքնակառավարման սկզբունքն իրենց համար իրական աշխատելակերպ է: «Մենք տեղում կառավարում ենք, գիտենք մեր լիազորությունները, մեր չափը, մեր սահմանը։ Սա է տեղական ինքնակառավարման էությունը»,- հայտարարեց նա։

Խոսելով Գյումրու թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի կալանավորման մասին՝ Ղուկասյանը շեշտեց. «65 տարեկան եմ, առաջին անգամ եմ տեսնում, որ արքեպիսկոպոս կալանավորեն։ Նախկինում միայն 1937 թվականին է եղել նման բան։ Չնայած մեր հարաբերությունները միշտ էլ սառը են եղել, ես նրան հարգում եմ և համոզված եմ, որ սա քաղաքական պատվեր է»։

Լրահոս

Օրացույց

Հուլիսի 2025
Ե Ե Չ Հ Ու Շ Կ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031